Ռամոսը, Մարսելոն և Մոդրիչն ընթրել են «Ռեալի» լեգենդների հետ (լուսանկար)

Ռամոսը, Մարսելոն և Մոդրիչն ընթրել են «Ռեալի» լեգենդների հետ (լուսանկար)

Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ «Ռեալի» ֆուտբոլիստները կարճատև արձակուրդ են ստացել:

«AS»-ը հաղորդում է, որ օգտվելով առիթից՝ մադրիդյան թիմի պաշտպաններ Սերխիո Ռամոսը, Մարսելոն և կիսապաշտպան Լուկա Մոդրիչն ընթրել են ակումբի մի շարք լեգենդար ներկայացուցիչենրի հետ: Ստորև ներկայացված լուսանկարը հրապարակվել է Մադրիդի «Mesón Txistu» ռեստորանի Twitter-ի պաշտոնական էջում:

Ընթրիքին մասնակցել են Չենդոն, Լուիշ Ֆիգուն, Ռաուլը, Ֆերնանդո Յիեորեն, նախկին բասկետբոլիստ Խավիեր Գարսիան, Սերխիո Ռամոսը, Լուկա Մոդրիչը, Մարսելոն, մադրիդյան ակումբի հայտնի ֆիզիոթերապևտ Պեդրո Չուեկան և Ֆերնանդո Մորիենտեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում