«Ռեալ»-«Ռեալ Սոսյեդադ»` 3:1, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Ռեալ»-«Ռեալ Սոսյեդադ»` 3:1, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ այնքան տպավորիչ խաղով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» նկատմամբ:

Առաջին խաղակեսի միջնամասում «Ռեալը» հաշվի մեջ անցնելու հիանալի հնարավորություն ստացավ. 24-րդ րոպեին գլխավոր մրցավար Խոսե Լուիս Գոնսալես Գոնսալեսը «Ռեալ Սոսյեդադի» դարպասին խիստ կասկածելի 11-մետրանոց նշանակեց, սակայն «սերուցքայինների» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հարվածը դիպուկ չստացվեց: Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը Ռոնալդուն ուղղեց սխալը. 42-րդ րոպեին պորտուգալացին Ռուլյիի դարպասին նշանակված երկրորդ 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Բրուման վերականգնեց հաշվի հավասարությունը: Ռաֆայել Բենիտեսի թիմին միայն 67-րդ րոպեին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. դուբլ ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն: Նախքան եզրափակիչ սուլիչը՝ 86-րդ րոպեին, աչքի ընկավ նաև Լուկաս Վասկեսը՝ ձևակերպելո խաղի վերջնական հաշիվը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 36 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 35 միավոր ունեցող «Բարսելոնան» երկու հանդիպում է պակաս անցկացրել, իսկ «Ատլետիկոն»՝ մեկ:

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» – «Ռեալ Սոսյեդադ»՝ 3:1
Գոլերը՝ Ռոնալդու 42’/11-մետրանոց, 67′, Վասկես 86′ – Բրումա 49′

Հետևեք մեզ նաև Telegram-ում