Պաշտոնական. Բենիտեսը հեռացվեց աշխատանքից, «Ռեալը» գլխավորեց Զիդանը

Պաշտոնական. Բենիտեսը հեռացվեց աշխատանքից, «Ռեալը» գլխավորեց Զիդանը

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն այսօր հրավիրված հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ Ռաֆայել Բենիտեսն ազատվել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Բենիտեսին, ով «Ռեալը» գլխավորել էր հունիսին, փոխարինելու է մադրիդյան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը, ով մինչ այս գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլյան»:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում «Ռեալը» պարտվել է այնպիսի լուրջ մրցակիցների, ինչպիսիք են «Բարսելոնան», «Սևիլյան», «Վիլյառեալը», «սերուցքայինները» չեն կարողացել հաղթել «Ատլետիկոյին» և «Վալենսիային»՝ այդ խաղերում գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Բացի այդ, իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բենիտեսը տարաձայնություններ է ունեցել թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ:

Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալն» ունի 37 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում մադրիդյան թիմը մրցելու է «Ռոմայի» հետ, իսկ Իսպանիայի գավաթի խաղարկությունից դուրս է մնացել կանոնակարգ խախտելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում