«Բարսելոնան» հաղթեց «Գրանադային», Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

«Բարսելոնան» հաղթեց «Գրանադային», Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» մրցեց «Գրանադայի» հետ: Գործող չեմպիոնը խնդիրներ չունեցավ մրցաշարային աղյուսակի հետնապահներից մեկի հետ պայքարում. «Կամպ Նոուում» կայացած հանդիպումն ավարտվեց 4:0 հաշվով:

Առաջին խաղակեսի մեկնարկում դուբլ ձևակերպեց Լիոնել Մեսսին: 8-րդ րոպեին արգենտինացին աչքի ընկավ Արդա Թուրանի փոխանցումից հետո, իսկ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսի օգնությամբ: Երկրորդ խաղակեսում կատալոնացիները ևս երկու գոլ խփեցին. 58-րդ րոպեին Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, իսկ 83-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Նեյմարը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 42 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ հորիզոնականում գտնվող «Ատլետիկոյի» նկատմամբ ունենալով մեկ միավորի առավելություն, սակայն կատալոնական թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Գրանադան» մնաց 17 միավորով՝ 17-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարսելոնա» – «Գրանադա»՝ 4:0
Գոլերը՝ Մեսսի 8′, 14′, 58′, Նեյմար 83′

Հետևեք մեզ նաև Telegram-ում