Զիդանի գլխավորությամբ առաջին խաղում «Ռեալը» ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Զիդանի գլխավորությամբ առաջին խաղում «Ռեալը» ջախջախեց «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» Զինեդին Զիդանի գլխավորությամբ առաջին հանդիպումն անցկացրեց:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղում մադրիդյան թիմը 5:0 հաշվով հաղթանակ տոնեց: 15-րդ րոպեին «Ռեալի» կազմում աչքի ընկավ Կարիմ Բենզեման, իսկ 7 րոպե անց Կարվախալի փոխանցումից հետո Գարեթ Բեյլը կրկնապատկեց մադրիդցիների առավելությունը:

Առաջին խաղակեսն անցավ դաշտի տերերի առավելությամբ, սակայն «Դեպորտիվոյի» ֆուտբոլիստները ևս ունեցան աչքի ընկնելու հնարավորություններ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 49-րդ րոպեին, Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո Բեյլը երրորդ գնդակն ուղարկեց Խերման Լյուքսի պաշտպանած դարպասը, իսկ 63-րդ րոպեին ուելսեցի կիսապաշտպանին հաջողվեց հեթ-տրիկ ձևակերպել: Հանդիպման վերջնական հաշիվն էլ ձևակերպեց Կարիմ Բենզեման, ով դուբլ ձևակերպեց 91-րդ րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Առաջատար «Բարսելոնան» ունի 42 միավոր, «Ատլետիկոն»՝ 41, սակայն այս թիմերը 18-ական հանդիպում են անցկացրել: «Դեպորտիվոն» մնաց 27 միավորով և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Ռեալ» – «Դեպորտիվո»՝ 5:0
Գոլերը՝ Բենզեմա 15′, 90+1′, Բեյլ 22′, 49′, 63′

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում