«Ռեալ Սոլթ Լեյկը» բանակցում է «Սպարտակի» հետ

«Ռեալ Սոլթ Լեյկը» բանակցում է  «Սպարտակի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա MLS:

Մովսիսյանի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալ Սոլթ Լեյկը», որտեղ հայ ֆուտբոլիստը հանդես է եկել 2007-2009 թվականներին: «The Salt Lake Tribune»-ի հետ զրույցում Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքեյբը նշել է, որ այժմ «Սպարտակը» և «Ռեալ Սոլթ Լեյկը» բանակցում են, սակայն վերջնական համաձայնություն դեռ ձեռք չեն բերել:

Ավելի վաղ ռուսական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Յուրա Մովսիսյանը չի մասնակցելու «Սպարտակի» ուսումնամարզական հավաքին, որը մեկնարկելու է հունվարի 16-ին:

Յուրա Մովսիսյանը 2006-2007թթ. մրցաշրջանում հանդես է եկել «Կանզաս Սիթիում», 2007-2009 թվականներին՝ «Ռեալ Սոլթ Լեյկում», ապա տեղափոխվել է Եվրոպա՝ հանդես գալով «Ռանդերսում», «Կրասնոդարում», «Սպարտակում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում