Լուիս Էնրիկեն՝ տարվա լավագույն մարզիչ

Լուիս Էնրիկեն՝ տարվա լավագույն մարզիչ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվել է 2015 թվականի լավագույն մարզիչ: Այս մասին հայտարարվեց Ցյուրիխում ընթացող «Ոսկե գնդակ-2015» մրցանակաբաշխության ժամանակ:

Քվեարկության արդյունքում Էնրիկեն շրջանցել է «Բավարիայի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլային և Չիլիի հավաքականի մարզիչ Խորխե Սամպաոլիին:

2015 թվականի ընթացքում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» 5 տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում