«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հույս ունենք՝ Մովսիսյանը կմիանա մեզ

«Ռեալ Սոլթ Լեյքի» մարզիչ. Հույս ունենք՝ Մովսիսյանը կմիանա մեզ

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի գլխավոր մարզիչ Ջեֆ Կասարը հաստատել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի հավանական տեղափոխության մասին տեղեկությունները։

-Այսպես ասեմ՝ առանց կրակի ծուխ չի լինում։ Բանակցություններ ենք վարում և հույս ունենք, որ շուտով կկարողանանք պաշտոնապես հայտարարել տրանսֆերի մասին, թեև իրադարձություններից առաջ ընկնել չարժե։

Նա հուսալի և արագ հարձակվող է, ով ունակ է ազատ տարածություն գտնելու ու հարվածելու։ Նա կարող է հարձակման ցանկացած դիրքում խաղալ, բայց ես նրան ամենաշատը կենտրոնական հարձակվողի գոտում եմ տեսնում։ Ուրախ կլինեի մեր թիմի զինանոցում նման ֆուտբոլիստի ունենալ,-ասել է Կասարը։

Հիշեցնենք, որ Մովսիսյանը մինչև 2010 թվականը հանդես է եկել «Ռեալ Սոլթ Լեյքում»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում