Լուչանո Սպալետին հանդիպել է «Ռոմայի» ֆուտբոլիստների հետ (լուսանկարներ)

Լուչանո Սպալետին հանդիպել է «Ռոմայի» ֆուտբոլիստների հետ (լուսանկարներ)

«Ռոման» այսօր պաշտոնապես հաստատեց, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Լուչանո Սպալետին: Հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը գործարքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակում, սակայն ըստ իտալական ԶԼՄ-ների, Սպալետիի պայմանագիրը նախատեսված է 18 ամսով, իսկ աշխատավարձը 2.8 մլն եվրո է:

Սպալետին, ով 2005-2009 թվականներին արդեն գլխավորել է «Ռոման», այսօր հանդիպել է ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստների հետ: Նշենք նաև, որ «գայլերի» առաջիկա հանդիպումը նախատեսված է հունվարի 17-ին, մրցակիցը «Վերոնան» է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում