Արազ Օզբիլիսը չի մասնակցի «Սպարտակի» հավաքին

Արազ Օզբիլիսը չի մասնակցի «Սպարտակի» հավաքին

Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստներն այսօր ուսումնամարզական հավաքի նպատակով մեկնել են Դուբայ (ԱՄԷ):

Գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևի հրապարակած հայտացուցակից բացակայում են կիսապաշտպան Արազ Օզբիլիսը և պաշտպան Կիրիլ Կոմբարովը: Նրանք մնացել են Մոսկվայում և մարզվելու են «Սպարտակի» երիտասարդական թիմի հետ:

Դուբայ են մեկնել՝ Արտյոմ Ռեբրով, Սերգեյ Պեսյակով, Անտոն Միտրյուշկին, Եվգենի Մակեև, Սերգեյ Պարշիվլյուկ, Սալվատորե Բոկետի, Սերդար Տասկի, Վլադիմիր Գրանատ, Իլյա Կուտեպով, Ալեքսանդր Պուցկո, Դենիս Կուտին, Ջանո, Դենիս Գլուշակով, Ռոմալու, Արտյոմ Տիմոֆեև, Իվելին Պոպով, Կվինսի Պրոմես, Ալեքսանդր Զոտով, Ռոման Շիրոկով, Գեորգի Մելկաձե, Ալեքսանդր Զուև, Իգոր Լեոնտև, Դենիս Դավիդով, Զե Լուիշ, Դմիտրի Կոմբարով:

Հիշեցնենք, որ ռուսական մամուլում շջանառվող լուրերի համաձայն, Արազ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են ամերիկյան և հոլանդական ակումբներ, իսկ Կոմբարովը, հնարավոր է, վարձավճարով տեղափոխվի Ռուսաստանի առաջնության այլ ակումբ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում