Յուրան. Մովսիսյանի տեղափոխությունը կորուստ չէ «Սպարտակի» համար

Յուրան. Մովսիսյանի տեղափոխությունը կորուստ չէ «Սպարտակի» համար

«Սպարտակի» նախկին հարձակվող Սերգեյ Յուրանը կարծում է, որ Յուրա Մովսիսյանի՝ «Ռեալ Սոլթ Լեյք» տեղափոխությունը մոսկովյան ակումբի համար կորուստ չէ:

-Յուրա Մովսիսյանի տեղափոխությունը կորուստ չէ «Սպարտակի» համար: Դժվար է հիշել, թե նա վերջին անգամ երբ է լավ խաղացել: Մե՞կ տարի առաջ: Ֆուտբոլիստն անընդհատ վնասվածքներ է ստանում, բացի այդ՝ չի կարողանում նախկին մարզավիճակին վերադառնալ: Մովսիսյանը վատ հարձակվող չէ: Կցանկանայի, որ «Ռեալ Սոլթ Լեյք» վերադարձը նրա կարիերայում անցումային լիներ,-Յուրանի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Հիշեցնենք, որ Յուրա Մովսիսյանը վարձավճարով է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», պայմանագիրը նախատեսված է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում