BBC եռյակի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

BBC եռյակի շնորհիվ «Ռեալը» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակ տոնեց Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ: 

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսում դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Գարեթ Բեյլ-Կարիմ Բենզեմա-Կրիշտիանու Ռոնալդու եռյակը. Բենզեման և Ռոնալդուն դուբլեր ձևակերպեցին, իսկ Բեյլն աչքի ընկավ մեկ անգամ: Երկրորդ խաղակեսում Զինեդին Զիդանի թիմը գոլեր չխփեց, իսկ հյուրերին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. 62-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Իսմայել Լոպեսը:

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի դեռևս երկրորդ հորիզոնականը, իսկ «Սպորտինգը» մնաց 15 միավորով՝ 19-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Ռեալ» – «Սպորտինգ»՝ 5:1
Գոլերը՝ Բեյլ 7′, Ռոնալդու 9′, 18′, Բենզեմա 12′, 41′ – Լոպես 62′

Հետևեք մեզ նաև Telegram-ում