Ալենիչև. Օզբիլիսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել

Ալենիչև. Օզբիլիսն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել

«Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը հայտարարել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսն անձամբ է այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն արտահայտել:

«Այո, Արազը քիչ խաղաժամանակ է ստացել: Վնասվածքից հետո նա ոչ մի կերպ չկարողացավ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք բերել: Անձամբ ֆուտբոլիստն է ակումբը փոխելու ցանկություն հայտնել: Մենք էլ կարծում ենք, որ այլ ակումբում նա կարող է ավելի շատ խաղալ»,-Ալենիչևի խոսքը մեջբերված է «Championat.com»-ից:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Արազ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են հոլանդական, ամերիկյան ակումբներ, ինչպես նաև իսպանական «Ռայո Վալյեկանոն»: Հիշեցնենք, որ Արազը «Սպարտակի» հետ չի մեկնել Աբու Դաբի՝ ուսումնամարզական հավաքի և այժմ երիտասարդական թիմի հետ մարզվում է Մոսկվայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում