Սիմեոնե. «Ատլետիկոն» ձանձրացնող ճանճի նման է

Սիմեոնե. «Ատլետիկոն» ձանձրացնող ճանճի նման է

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է իր թիմի խաղաոճի մասին:

-Ես միշտ մտածում եմ, որ ինձ կարող են ազատել աշխատանքից, ուստի փորձում եմ յուրաքանչյուր խաղի և մարզման ժամանակ թիմից առավելագույնը ստանալ: Մենք փորձում ենք խաղը կենտրոնացնել խաղադաշտի կետրոնում:

Միշտ ասել եմ, որ «Ատլետիկոն» ձանձրացնող ճանճի նման է: Մեր ֆուտբոլիստները հասկանում են, որ աշխատում են մրցակիցներին հոգնեցնելու ուղղությամբ: Մենք կայունության ենք հասել, ինչը շատ բարդ է,-Սիմեոնեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում