«Բեշիքթաշը» հաստատել է՝ բանակցում է Օզբիլիսի հետ (լուսանկար)

«Բեշիքթաշը» հաստատել է՝ բանակցում է Օզբիլիսի հետ (լուսանկար)

«Բեշիքթաշը» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսի հետ բանակցությունների վարելու մասին լուրերը:

Թուրքական ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ժամանել է Ստամբուլ: Այսօր Օզբիլիսը բուժզննում կանցնի ու 4,5 տարվա պայմանագիր կկնքի: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո:

Շրջանառվող լուրերի համաձայն, պայմանագիրը կնքելուց հետո «Բեշիքթաշն» Օզբիլիսի տրանսֆերը կես տարվա վարձակալությամբ կհանձնի «Ռայո Վալյեկանոյին», որը բանակցություններ է վարել նաև «Սպարտակի» հետ: Վարձակալության նպատակն Արազի խաղային պրակտիկայի ստացումն է: Նշենք նաև, որ «Բեշիքթաշն» ի դեմս Օզբիլիսի՝ տեսնում է Գյոքհան Տերեին փոխարինողի: Վերջինս ամռանը հեռանալու է թուրքական ակումբից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում