Արազ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ (տեսանյութ, լուսանկարներ)
21/01/2016 16:52
Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն արդեն Թուրքիայում է: «Բեշիքթաշի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Օզբիլիսը ժամանել է Ստամբուլ, ակումբի ներկայացուցիչները հայ ֆուտբոլիստին դիմավորել են օդանավակայանում:
Արդեն հաղորդել ենք, որ Օզբիլիսը «Բեշիքթաշի» հետ 4,5 տարվա պայմանագիր է կնքելու, սակայն, շրջանառվող լուրերի համաձայն, մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալությամբ հանդես է գալու իսպանական «Ռայո Վալյեկանոյում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում