«Բարսելոնայի»՝ 2016-17թթ. մրցաշրջանի մարզաշապիկները (լուսանկար)

«Բարսելոնայի»՝ 2016-17թթ. մրցաշրջանի մարզաշապիկները (լուսանկար)

Կատալոնական «Sport» առցանց պարբերականը ներկայացրել է, թե հաջորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ինչպիսի մարզաշապիկներ են կրելու:

2016-17թթ. մրցաշրջանում «Բարսելոնայի» տնային հանդիպումների համար նախատեսված խաղաշապիկի վրա կրկին ավանդական գծերը կլինեն, իսկ երկրորդ և երրորդ մարզաշապիկների վրա գծեր չեն լինի:

Լուսանկարում մարզաշապիկների վրա նշված է ակումբի տիտղոսային հովանավոր «Qatar Airways»-ը, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ հաջորդ մրցաշրջանից կողմերի համագործակցությունը դադարեցվելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում