Արազ Օզբիլիս. Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ

Արազ Օզբիլիս. Ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ

Հայաստանի ազգային հավաքականի և «Սպարտակի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսն այսօր պաշտոնապես դառնալու է «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ: «De Telegraaf»-ը հաղորդում է, որ Օզբիլիսը 4,5 տարվա պայմանագիր է կնքելու: Նշված աղբյուրի հետ զրույցում Օզբիլիսը նշել է, որ թուրքական ակումբում իրեն ջերմությամբ են ընդունել:

-«Բեշիքթաշը» վաղուց հետաքրքրված էր իմ ծառայություններով: Առաջին անգամ իմ նկատմամբ հետաքրքրության է առաջացել այն ժամանակ, երբ ես ծնկի խաչաձև կապանների վնասվածք էի ստացել: Երբ «Սպարտակը» որոշեց, որ ես այլևս ակումբին պետք չեմ, կրկին առաջ եկավ «Բեշիքթաշի» տարբերակը: Ակումբում ինձ ջերմությամբ են ընդունել՝ չնայած Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին բարդ են, բայց ես ֆուտբոլիստ եմ, ոչ թե քաղաքական գործիչ,-ասել է Օզբիլիսը:

Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ պայմանագիր կնքելուց հետո «Բեշիքթաշը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն Օզբիլիսի տրանսֆերը վարձակալությամբ հանձնելու է «Ռայո Վալյեկանոյին», իսկ հաջորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը վերադառնալու է թուրքական ակումբ:

Արազ Օզբիլիսը «Սպարտակ» էր տեղափոխվել 2013 թվականին: Ընթացիկ մրցաշջանում մոսկովյան թիմում նա մասնակցել էր ընդամենը 9 խաղի, խփել էր 1 գոլ և կատարել էր 3 գոլային փոխանցում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում