Դիբալա. Ցանկանում եմ խաղալ ոչ թե Մեսսիի դեմ, այլ նրա հետ

Դիբալա. Ցանկանում եմ խաղալ ոչ թե Մեսսիի դեմ, այլ նրա հետ

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան խոստովանել է, որ ցանկանում է խաղալ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Կատալոնական ակումբի ներկայացուցիչները վերջին շրջանում հետևում են Դիբալայի խաղին: «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը ներկա է եղել Իտալիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Յուվենտուս»-«Ռոմա» հանդիպմանը, որում թուրինցիները հաղթեցին հենց Դիբալայի գոլի շնորհիվ: Հանդիպումից հետո Դիբալային հարցրել են՝ կցանականա՞ խաղալ Մեսսիի դեմ, ինչին ֆուտբոլիստը տվել է հետևյալ պատասխանը.

«Ոչ, ես ցանկանում եմ նրա հետ խաղալ: Անկեղծ ասած՝ չգիտեի, որ մարզադաշտում «Բարսելոնայի» ներկայացուցիչ կա: Գոհ եմ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները «Յուվենտուսի» համար»,-Դիբալայի խոսքը մեջբերված է «Sport» առցանց պարբերականից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում