«Բանանցը» խոշոր հաշվով հաղթել է «Սոչիին»

«Բանանցը» խոշոր հաշվով հաղթել է «Սոչիին»

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցն» այսօր ընկերական խաղում մրցել է «Սոչիի» հետ:

Երևանյան թիմն առավելության է հասել 6:1 հաշվով: «Բանանցի» կազմում աչքի են ընկել Նաիրի Մինասյանը, Պետրոս Ավետիսյանը, Միգել Լոպեսը, Էդգար Մովսիսյանը, Ացամազ Բուրաևն ու Զավեն Բադոյանը, իսկ ռուսական թիմը 4:0 հաշվի ժամանակ գոլ է խփել 11-մետրանոց նշակետից:

«Բանանցը» հանդիպումը սկսել է հետևյալ կազմով՝ Ալբերտ Օհանյան – Նարեկ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Գևորգ Խուլոյան, Վահագն Այվազյան – Հակոբ Հակոբյան, Միգել Լոպես, Նաիրի Մինասյան, Պետրոս Ավետիսյան, Վալտեր Պողոսյան, Լայերսիո: Երկրորդ խաղակես՝ Գրիգոր Մակարյան, Գևորգ Խոլոյան, փորձարկվող ֆուտբոլիստ,փորձարկվող ֆուտտբոլիստ, Ասլան Կալմանով, Սոսլան Կալմանով, Կլաուդիո Տոռեխոն, Վլադիմիր Բաբայան, Հովհաննես Իլանգյոզյան, Զավեն Բադոյան, Ացամազ Բուրաև:

Հավելենք, որ «Բանանցի» հաջորդ հանդիպումը կկայանա հունվարի 30-ին, թիմը կխաղա Արմավիրի «Տորպեդոյի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում