«Cuatro». Մրցավարներին հրահանգել են ավելի ուշադիր լինել Ռոնալդուի նկատմամբ (տեսանյութ)

«Cuatro». Մրցավարներին հրահանգել են ավելի ուշադիր լինել Ռոնալդուի նկատմամբ (տեսանյութ)

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցավարական հանձնաժողովը Մադրիդի «Ռեալի» խաղերը սպասարկող մրցավարներին հրահանգել է ավելի ուշադիր լինել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ: Այս մասին հաղորդում է «Cuatro»-ն:

Աղբյուրը գրում է, որ մրցավարական հանձնաժողովում կարծում են՝ ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն առնվազն 5 դեպքում կարող էր ագրեսիվ պահվածքի համար զգուշացում ստանալ: Վերջին անգամ ագրեսիվ պահվածքով Ռոնալդուն աչքի է ընկել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Բետիսի» հետ խաղում (1:1), երբ հարվածեց Մոլիներոյին:

«Ռեալ» – «Լաս Պալմաս»՝ 3:1, Ռոնալդուն կոպիտ է խաղում Դավիդ Սիմոնի հետ:

«Սևիլյա» – «Ռեալ»՝ 3:2, Ռոնալդուն կոպիտ է խաղում Գժեգոժ Կրիխովյակի հետ:

«Ռեալ» – «Բարսելոնա»՝ 0:4, Ռոնալդուն կոպիտ է խաղում Դանի Ալվեսի հետ:

«Ռեալ» – «Սպորտինգ»՝ 5:1, Ռոնալդուն կոպիտ է խաղում Նաչո Կասեսի հետ:

«Բետիս» – «Ռեալ», Ռոնալդուն կոպիտ է խաղում Ֆրանսիսկո Մոլիներոյի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում