Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթ. «Յուվենտուսը» խոշոր հաշվով հաղթեց «Ինտերին» (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Յուվենտուսը» 3:0 հաշվով հաղթանակ տոնեց «Ինտերի» նկատմամբ և եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց:

Թուրինցիների կազմում 36-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Մորատան՝ դիպուկ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը: 63-րդ րոպեին իսպանացին դուբլ ձևակերպեց, իսկ 83-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Պաուլո Դիբալան: Նշենք, որ 70-րդ րոպեից սկսած «Ինտերը» խաղում էր 10 հոգով. երկրորդ դեղին քարտը ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Ջեյսոն Մուրիլյոն:

Հավելենք, որ այս թիմերի միջև պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 2-ին: Եզրափակչի համար պայքարող մյուս զույգի՝ «Ալեսանդրիա»-«Միլան» առաջին խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Միլանը»:

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Յուվենտուս» – «Ինտեր»՝ 3:0
Գոլերը՝ Մորատա 36’/11-մետրանոց, 63′, Դիբալա 83′
Հեռացում՝ Մուրիլյո 70′

Հետևեք մեզ նաև Telegram-ում