Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Արթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Գերմանական «BoxSport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Այստիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում