Կայացան լեռնադահուկի մարզիչների և մարզիկների վերապատրաստման դասընթացները

Կայացան լեռնադահուկի մարզիչների և մարզիկների վերապատրաստման դասընթացները

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան Ավստրիայից հրավիրված մասնագետի աջակցությամբ փետրվարից 1-ից մինչև 5-ը դասընթացներ է անցկացրել հայաստանցի լեռնադահուկի մարզիչների և մարզիկների համար: Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից:

«Դահուկասահքի միջազգային ֆեդերացիայի հետ համատեղ Հայաստան հրավիրեցինք ավստրացի մասնագետի, ով տեսական և գործնական աշխատանքներ տարավ թե մարզիչների և թե երեխաների հետ: Դասընթացներին մասնակցում էին մանկապատանեկան տարիքի 50 մարզիկ և 25 մարզիչ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում