Գյունդողանը չի բացառում «Բորուսսիայից» հեռանալու տարբերակը

Գյունդողանը չի բացառում «Բորուսսիայից» հեռանալու տարբերակը

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը չի բացառում, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել այլ ակումբ:

-Բարդ է խոսել այս իրավիճակի մասին, բայց ես պետք է լսեմ զգացմունքներիս: Եթե մինչև մրցաշրջանի ավարտը չերկարաձգեմ պայմանագիրս, այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ կքննարկեմ: Չեմ ցանկանում ինձ ավելորդ ճնշման ենթարկել, բայց ցանկանում եմ, որ երկու կողմի համար էլ շահեկան համագործակցություն լինի,-Գյունդողանի խոսքը մեջբերված է «Sky»-ից:

Հավելենք, որ Իլկայ Գյունդողանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2017 թվականը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում