Նոյեր. Հավաքի ժամանակ ոչ ոք չի տեսել, որ Վիդալն ինչ-որ տեղ հեռանա

Նոյեր. Հավաքի ժամանակ ոչ ոք չի տեսել, որ Վիդալն ինչ-որ տեղ հեռանա

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը վստահեցնում է, որ մյունխենյան թիմում հիանալի մթնոլորտ է, իսկ Արտուրո Վիդալը Քաթարում կայացած հավաքի ժամանակ անկարգություններ չի արել:

-«Բավարիայի» ֆուտբոլիստները շատ միասնական են և աջակցում են իրար: Մեր թիմում խնդիրներ չկան, հիանալի հասկանում ենք իրար: Հավաքների ժամանակ մենք առաձին սենյակներում ենք քնում, և ես Վիդալի հետ մեկ սենյակում չեմ ապրել, բայց մեզանից ոչ ոք չի տեսել, որ նա ինչ-որ տեղ հեռանա,-Նոյերի խոսքը մեջբերված է «Bild»-ից:

Ավելի վաղ «Sport Bild» պարբերականը գրել էր, որ Քաթարի ուսումնամարզական հավաքի ժամանակ Արտուրո Վիդալը պարբերաբար հեռացել է ակումբի բազայից և ալկոհոլ է օգտագործել: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում