Ռոնալդինյո. Նեյմարին չեմ պատրաստվում խորհուրդ տալ մնալ «Բարսելոնայում» կամ հեռանալ

Ռոնալդինյո. Նեյմարին չեմ պատրաստվում խորհուրդ տալ մնալ «Բարսելոնայում» կամ հեռանալ

Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն չի պատրաստվում հայրենակից Նեյմարին կարիերայի շարունակության հարցում խորհուրդներ տալ:

-Նեյմարն իմ ընկերն է, և ես ցանկանում եմ, որ նա երջանիկ լինի: Ուրախ կլինեմ, թե նա մնա «Բարսելոնայում» և այստեղ պատմություն կերտի, բայց չեմ պատրաստվում նրան խորհուրդ տալ մնալ կամ հեռանալ: Թող նա լսի իր սրտի ձայնը: Երջանիկ լինելու համար խորհուրդներ տալ հնարավոր չէ. այն, ինչ լավ է ինձ համար, գուցե վատ է ուրիշի համար,-Ռոնալդինյոյի խոսքը մեջբերված է «Cadena Ser»-ից:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ամռանը Նեյմարը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում