Գվարդիոլա. Ես կնոջ նման կարող եմ միաժամանակ մի քանի գործ անել

Գվարդիոլա. Ես կնոջ նման կարող եմ միաժամանակ մի քանի գործ անել

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ զայրացած է եղել և չի ցանկացել պատասխանել «Մանչեսթեր Սիթին» գլխավորելու վերաբերյալ հարցերին: Այս մասին տեղեկանում ենք «DW Sports»-ից:

-Ինչպե՞ս եմ համատեղելու աշխատանքը «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիի» ապագայի վերաբերյալ ծրագրերը: Ես կնոջ նման կարող եմ միաժամանակ մի քանի գործ անել: Դեռ 4 ամիս պետք է աշխատեմ «Բավարիայում» և չեմ պատրաստվում ամեն շաբաթ պատասխանել «Մանչեսթեր Սիթիի» մասին հարցերին: 

Այժմ մարզիչներին չեն հարգում: Ձեզ համար նշանակություն չունի, թե մարզիչներն ինչ են ասում: Ինչու՞ դուք երբեք չեք գրում, թե խաղերից առաջ ինչպիսի հիանալի խոսքեր եմ ասում ֆուտբոլստներիս: Ես չեմ հասկանում, թե մարզիչներն ինչու են շարունակում մամուլի ասուլիսներ տալ,-ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան 3-ամյա պայմանագիր է կնքելու «Մանչեսթեր Սիթիի» հետ, իսկ «Բավարիան» գլխավորելու է Կարլո Անչելոտին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում