«Միկան» պայմանագիր է ստորագրել Միլոշ Կովաչևիչի հետ

«Միկան»  պայմանագիր է ստորագրել Միլոշ Կովաչևիչի հետ

«Միկան» պայմանագիր է ստորագրել 24-ամյա սերբ պաշտպան Միլոշ Կովաչևիչի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը՝ չմանրամասնելով պայմանագրի կետերը:

Մինչ այդ Կովաչևիչը հանդես էր գալիս լիտվական «Սուդուվա» թիմում: Կովաչևիչը խաղացել է նաև սերբական «Մլադոստ», «Հայդուկ» և «Նովի Սադ» ակումբներում, ինչպես նաև հանդես է եկել Չեռնոգորիայի մինչև 19 տարեկանների հավաքականում:

Նշենք նաև, որ «Միկայում» հանդես կգա պաշտպան Վարդան Մովսիսյանը, ով ընթացիկ առաջնության առաջին հատվածն անցկացրել է «Բանանցում», իսկ կիսապաշտպան Նարեկ Բալայանի հետ պայմանագիրն ակումբի ղեկավորությունը խզել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում