«Միկան» ոչ-ոքի է խաղացել «Ռուսթավիի» հետ

«Միկան» ոչ-ոքի է խաղացել «Ռուսթավիի» հետ

«Միկան» ավարտել է իր առաջին ուսումնամարզական հավաքը Վրաստանում և այսօր կվերադառնա Երևան: Այս մասին տեղեկանում ենք ակումբի մամուլի ծառայությունից:

Երկշաբաթյա հավաքի վերջին օրը «Միկան» Սերգեյ Յուրանի գլխավորությամբ ստուգողական հանդիպում անցկացրեց Վրաստանի առաջին խմբի ներկայացուցիչ «Ռուսթավիի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Առաջին կեսում դաշտի տերերը բացեցին հաշիվը, իսկ պատասխան գնդակը երկրորդ կեսում խփեց Յարոսլավ Պուզանովը:

Հավելենք, որ մինչև փետրվարի 11-ը «Միկան» կմարզվի Երևանում, որից հետո կրկին կմեկնի Վրաստան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում