«Գրանադա»-«Ռեալ». հրապարակվել է մադրիդցիների հայտացուցակը (տեսանյութ)

«Գրանադա»-«Ռեալ». հրապարակվել է մադրիդցիների հայտացուցակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելու է «Գրանադային»: Մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այս խաղին մասնակցելու համար հայտավորել է 19 ֆուտբոլիստի:

Դարպասապահներ՝ Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Ռուբեն Յանես:

Պաշտպաններ՝ Ռաֆայել Վարան, Սերխիո Ռամոս, Նաչո, Մարսելո, Կարվախալ, Արբելոա:

Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Խամես Ռոդրիգես, Կազեմիրո, Մատեո Կովաչիչ, Լուկա Մոդրիչ, Իսկո:

Հարձակվողներ՝ Կրիշտիանու Ռոնալդու, Կարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Խեսե:

Այս խաղից առաջ «Ռեալն» ունի 47 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը, իսկ «Գրանադան» 19-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 20 միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում