Ստուգողական խաղում «Ալաշկերտը» հաղթել է «Սիոֆոկին»

Ստուգողական խաղում «Ալաշկերտը» հաղթել է «Սիոֆոկին»

Այսօր «Ալաշկերտն» իր արտասահմանյան հավաքի առաջին ստոգողական խաղն է անցկացրել՝ մրցելով Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ «Սիոֆոկ» թիմի հետ:

«Ալաշկերտի» մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է առաջնությունում հանդես եկող մարտական կազմով: «Ալաշկերտը» տարածքային և խաղային առավելություն է ունեցել և մինչև ընդմիջում երկու գոլ է խփել. 8-րդ և 31-րդ րոպեներին աչքի են ընկել Միհրան Մանասյանն ու Արտակ Եդիգարյանը: 

Ընդմիջումից հետո Աբրահամ Խաշմանյանն ամբողջովին փոխել է կազմը, իսկ հունգարացի ֆուտբոլիստներին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը:

Հավելենք, որ Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտի» հաջորդ հանդիպումը կայանալու է փետրվարի 10-ին, Աբրահամ Խաշմանյանի թիմը կմրցի «Սորոկսարի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում