Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Լևանտեին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» հյուրընկալվել էր հետնապահ «Լևանտեին»: Կատալոնական թիմը 2:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Հանդիպման արդեն չորրորդ րոպեին Մեսսին դարձավ գոլի հեղինակ, սակայն գլխավոր մրցավար Պեդրո Պերես Մոնտերոն չհաշվեց արգենտինացու գոլը՝ արձանագրելով խաղից դուրս իրավիճակ: Կատալոնացիներին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ 21-րդ րոպեին, երբ դաշտի տերերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Դավիդ Նավարոն: Երկրորդ գոլը «Բարսելոնան» խփեց եզրափակիչ սուլիչից վայրկյաններ առաջ, աչքի ընկավ Լուիս Սուարեսը:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան», որը 22 հանդիպում է անցկացրել, ունի 54 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Լևանտեն» մնաց 17 միավորով՝ վերջին տեղում:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Լևանտե» – «Բարսելոնա»՝ 0:2
Գոլերը՝ Նավարո 21’/ինքնագոլ, Սուարես 90′

Հետևեք մեզ նաև Telegram-ում