Գոլառատ խաղում «Ինտերը» և «Վերոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

Գոլառատ խաղում «Ինտերը» և «Վերոնան» հաղթողին չորոշեցին (տեսանյութ)

«Ինտերի» անհաջող հանդիպումների շարքը շարունակվում է. Իտալիայի առաջնության 24-րդ տուրում միլանյան թիմը չկարողացավ հաղթել մրցաշարային աղյուսակի հետնապահ «Վերոնային»:

«Մարկ Անտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով. դաշտի տերերի կազմում մեկական գոլով աչքի ընկան Ֆիլիպ Հելանդերը, Էրոս Պիզանոն և Արտուր Իոնիցան, իսկ «Ինտերի» գոլերը խփեցին Ջեյսոն Մուրիլյոն, Մաուրո Իկարդին և Իվան Պերիշիչը:

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 45 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, իսկ «Վերոնան» ունի 15 միավոր և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը:

Իտալիայի առաջնություն, 24-րդ տուր

«Վերոնա» – «Ինտեր»՝ 3:3
Գոլերը՝ Հելանդեր 13′, Պիզանո 16′, Իոնիցա 57′ – Մուրիլյո 8′, Իկարդի 61′, Պերիշիչ 78′

Հետևեք մեզ նաև Telegram-ում