«Արսենալը» հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ)

«Արսենալը» հաղթեց «Բորնմուտին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալն» արտագնա խաղում առավելության հասավ «Բորնմուտի» նկատմամբ: 

«Վիտալիտի Դին Կորտ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով. «զինագործների» կազմում մեկական գոլ խփեցին Մեսութ Օզիլն ու Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը:

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լեսթերին» զիջելով 5 միավորով, իսկ «Բորնմուտը» մնաց 28 միավորով՝ 15-րդ տեղում:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Բորնմուտ» – «Արսենալ»՝ 0:2
Գոլերը՝ Օզիլ 23′, Օքսլեյդ-Չեմբեռլեն 24′

Հետևեք մեզ նաև Telegram-ում