«Վալենսիան» պարտվեց «Բետիսին» (տեսանյութ)

«Վալենսիան» պարտվեց «Բետիսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Վալենսիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով պարտվեց «Բետիսին»: Հանդիպման միակ գոլը 49-րդ րոպեին խփեց Ռուբեն Կաստրոն:

Այժմ «Բետիսն» ու «Վալենսիան» ունեն 25-ական միավոր և կիսում են մրցաշարային աղյուսակի 12-13-րդ հորիզոնականները:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բետիս» – «Վալենսիա»՝ 1:0
Գոլը՝ Կաստրո 49′
Հեռացում՝ Խոսե Գայա 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում