«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 25-րդ տուրում «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի խաղացին: «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: Հանդիպման 61-րդ րոպեին Ջեսի Լինգարդն առաջ մղեց «կարմիր սատանաներին», իսկ «ազնվականների» կազմում պատասխան գոլը 91-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան:

Այժմ «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 41 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը, իսկ «Չելսին» 13-րդ տեղում է՝ ակտիվում ունենալով 30 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1
Գոլերը՝ Կոստա 90+1′ – Լինգարդ 61′

Հետևեք մեզ նաև Telegram-ում