Վարուժան Սուքիասյան. Գոհ եմ տղաների աշխատանքից

Վարուժան Սուքիասյան. Գոհ եմ տղաների աշխատանքից

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է Սոչիում կայացած ուսումնամարզական հավաքը և խոսել է մոտակա ծրագրերից:

«Հավաքը ծառայեց իր նպատակին: Երեք ստուգողական հանդիպում անցկացրեցինք բավականին ուժեղ թիմերի հետ: Ընդհանուր առմամբ, տղաների աշխատանքից գոհ եմ: Կրկին որոշակի խնդիրներ ի հայտ եկան հարձակման գծում, որոնք, կարծում եմ, շուտով կկարողանանք լուծել:

Բավականին լավ տպավորություն թողեցին նորեկները: Դեռ կունենանք համալրումներ: Նոր ֆուտբոլիստներ կմիանան «Արարատին» ինչպես Երևանում, այնպես էլ` ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում կայանալիք ստուգողական խաղերի ընթացքում արդեն վերջնականապես կկողմնորոշվենք մեկնարկային կազմի հարցում և կազմ ու պատրաստ կմոտենանք մրցաշրջանի երկրորդ կեսին»,- ասել է Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ Սոչիում «Արարատը» 3 ստուգողական հանդիպում է անցկացրել` մրցելով ռուսական «ԲՄԱ-Էներգիա» (0:1), «Բալթիկա» (0:2) և «Տորպեդո» (Արմավիր) (1:1) թիմերի հետ:

Փետրվարի 14-ից 24-ը «Արարատը» հավաք կանցկացնի ԱՄՆ-ում: Փետրվարի 20-ին թիմը ուժերը կչափի «Նյու Յորք Կոսմոսի» հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում