Մոդրիչի հիանալի գոլը հաղթական էր «Գրանադա»-«Ռեալ» խաղում (տեսանյութ)

Մոդրիչի հիանալի գոլը հաղթական էր «Գրանադա»-«Ռեալ» խաղում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա հանդիպում անցկացրեց «Գրանադայի» հետ: «Լոս Կարմենես» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի սաների հաղթանակով:

Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Կարիմ Բենզեման: Թիմերն ընդմիջման գնացին հյուրերի նվազագույն առավելության պայմաններում, իսկ երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին. նախ 60-րդ րոպեին Յուսեֆ Էլ-Արաբին վերականգնեց հաշվի հավասարությունը, ապա 85-րդ րոպեին Լուկա Մոդրիչը դիպուկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին:

Այժմ «Ռեալն» ունի 50 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Մադրիդյան թիմն առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել զիջում է 4 միավորով, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»՝ 1 միավորով: «Գրանադան» մնաց 20 միավորով` 19-րդ տեղում:

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Գրանադա» – «Ռեալ»՝ 1:2
Գոլերը՝ Էլ-Արաբի 60′ – Բենզեմա 30′, Մոդրիչ 85′

Հետևեք մեզ նաև Telegram-ում