Շարապովան չի մասնակցի Դոհայի մրցաշարին

Շարապովան չի մասնակցի Դոհայի մրցաշարին

Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան որոշել է չմասնակցել Դոհայի մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 21-27-ը: Նման որոշման պատճառը ձախ ուսի վնասվածքն է:

-Ցավոք, ես վնասվածքի պատճառով չեմ կարողանա մասնակցել Դոհայի մրցաշարին: Բոլոր մասնակիցներին և թենիսի սիրահարներին հրաշալի շաբաթ եմ մաղթում: Հույս ունեմ՝ ձեզ կտեսնեմ հաջորդ տարի,-ասել է Շարապովան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում