ԵԱ. Հրապարակվել է հունահռոմեական ոճի հավաքականի կազմը

ԵԱ. Հրապարակվել է հունահռոմեական ոճի հավաքականի կազմը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ Բուլղարիայի և Շվեյցարիայի ընտրանիների հետ հավաք է անցկացնում Երևանում: Երևանյան հավաքը կավարտվի փետրվարի 17-ին, իսկ փետրվարի 25-ին հայ ըմբիշները կմեկնեն Ստայկի, որտեղ Եվրոպայի առաջնությունից առաջ նախապատրաստական վերջին փուլը կանցկացնեն:

ՀԱՕԿ լրատվականից տեղեկանում ենք, որ Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են Ռոման Ամոյանը (59 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Ռաֆայել Մանուկյանը (80 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), Արթուր Ալեքսանյանը (98 կգ) և Էդգար Խաչատրյանը (130 կգ):

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մարտի 8-ից 13-ը Ռիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում