Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին

Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ցյուրիխի մրցաշարին, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը և Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Ալեքսեյ Շիրովը:

Մրցաշարը անցկացվելու է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները հանդես կգան նոր դասական ժամակարգով, որտեղ կողմերին կտրվի 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով:

Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 12-ին` Երևանի ժամանակով 21.00-ին:

Մրցաշարը ժամանակացույցը (Երևանի ժամանակով)

  • Փետրվարի 13, 18:00 – 1-ին տուր
  • Փետրվարի 13, 21:00 – 2-րդ տուր
  • Փետրվարի 14, 18:00 – 3-րդ տուր
  • Փետրվարի 14, 21:00 – 4-րդ տուր
  • Փետրվարի 15, 18:00 – 5-րդ տուր
  • Փետրվարի 15, 21:00 – կայծակնային մրցաշար
Հետևեք մեզ նաև Telegram-ում