«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել «Սորոկսարի» հետ

«Ալաշկերտը» ոչ-ոքի է խաղացել «Սորոկսարի» հետ

Անթալիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Ալաշկերտն» իր երկրորդ ստուգողական խաղն է անցկացրել: 

Աբրահամ Խաշմանյանի թիմի մրցակիցը Հունգարիայի Մերկանտիլ Բանկ Լիգայի ներկայացուցիչ «Սորոկսարն» է եղել: Ինչպես և նախորդ հանդիպման ժամանակ, Աբրահամ Խաշմանյանը խաղն սկսել է մարտական կազմով, իսկ ընդմիջումից հետո ամբողջովին փոխել է կազմը: 

Խաղը, ընդհանուր առմամբ անցել է «Ալաշկերտի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն մրցավարը դարպասի գրավում չի արձանագրել, թեև 12-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Արարատ Առաքելյանը գլխի հարվածով գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը:

 



Արարատ Առաքելյանի՝ գլխով հարվածից հետո գնդակը հայտնվում է հունգարական ”Սորոկսարի” դարպասում, սակայն մրցավարն արձանագրում է խաղի կանոնների խախտում:

Опубликовано FC Alashkert 10 февраля 2016 г.

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում