Էնրիկե. Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ է կայանալու գավաթի եզրափակիչը

Էնրիկե. Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ է կայանալու գավաթի եզրափակիչը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ իրեն առանձնապես չի հետաքրքրում, թե որտեղ է կայանալու Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ կատալոնացիների ղեկավարությունը ցանկանում է՝ եզրափակիչն անցկացնել «Ռեալի» մարզադաշտում՝ «Սանտյագո Բեռնաբեուում», սակայն մադրիդյան ակումբում դեմ են այդ տարբերակին:

«Ինձ չի հետաքրքրում, թե որտեղ կարող է կայանալ եզրափակիչ խաղը: Առաջին հերթին մենք պետք է հաղթենք «Վալենսիային», իսկ հետո կկրկնվի անցյալ մրցաշրջանի երգը: Կարևորը՝ երկրպագուներն իրենց լավ զգան այն մարզադաշտում, որտեղ կանցկացվի եզրափակիչը»,-Էնրիկեի խոսքը մեջբերված է «Marca»-ից:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Բարսելոնան» 7:0 հաշվով հաղթել է «Վալենսիային», իսկ պատասխան հանդիպումը կայանալու է այսօր:

Անցյալ մրցաշրջանում ևս «Բարսելոնան» ցանկացել էր եզրափակիչը խաղալ «Սանտյագո Բեռնաբեուում», սակայն «Ռեալն» իր մարզադաշտը չէր ներկայացրել որպես այդ հանդիպումն ընդունելու թեկնածու՝ պատճառաբանելով, որ այդ ժամանակ մարզադաշտում աշխատանքներ են տարվելու։ Արդյունքում կատալոնացիները Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ խաղն անցկացրին սեփական մարզադաշտում՝ մրցակցին հաղթելով 3:1 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում