Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Արսեն Ջուլֆալակյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանն ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքի հետ զրույցում պարզաբանել է մարտի 8-13-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար հայտավորած կազմի ընտրությունը:

-Այս տարվա Եվրոպայի առաջնությանը, ինչպես եղել է վերջին տարիներին, կմասնակցենք ամբողջական կազմով, սակայն նախորդ տարիների համեմատ որոշ փոփոխություններ կլինեն: Մասնավորապես՝ առաջին անգամ աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը 66 կգ քաշային կարգում կներկայացնի Միհրան Հարությունյանը: Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կնշեն նաև երիտասարդների աշխարհի չեմպիոններ Կարապետ Չալյանը (75 կգ), 80 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը և աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը:

Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի առաջնությանը չի մասնակցի, քանի որ նպատակաուղված պատրաստվում է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին: Բացի նշվածներից, Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Ռոման Ամոյանը (59 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Մաքսիմ Մանուկյանը (85կգ), աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ),-ասել է մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում