Կլոպ. Լավ խաղացինք, բայց դա բավարար չէր

Կլոպ. Լավ խաղացինք, բայց դա բավարար չէր

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի՝ «Վեսթ Հեմի» հետ հանդիպման վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել և ակնարկել է, որ գոհ չէ մրցավարական որոշումներից: Հիշեցնենք, որ «Վեսթ Հեմը» 2:1 հաշվով հաղթանակ տոնեց և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

-Մենք գոլային պահեր ստեղծեցինք, սակայն իրացման հետ կապված խնդիրներ եղան: Հրաշալի հանդիպում անցկացրեցինք, պայքարեցինք, բայց գոհացնող արդյունքի չհասանք: Խաղադաշտ էինք դուրս եկել հաղթելու համար: Լավ խաղացինք, բայց դա բավարար չեղավ:

Երկար ժամանակ չէ, որ Անգլիայում եմ և չեմ կարող կարծիք հայտնել տեղի մրցավարների մասին: Եթե դուք՝ լրագրողներդ, գոհ եք մրցավարի աշխատանքից, այդպես էլ գրեք: Եղան այնպիսի որոշումներ, որոնք ես ծիծաղելի կանվանեմ: «Վեսթ Հեմը» տուգանայինի իրավունք ստացավ, երբ կանոնների խախտում չկար, իսկ մենք գոլ բաց թողեցինք,-Կլոպի խոսքը մեջբերված է «The Guardian»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում