Հենրիխ Մխիթարյանի հիանալի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյանի հիանալի գոլի շնորհիվ «Բորուսսիան» հաղթեց «Հանովերին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել էր մրցաշարային աղյուսակի հետնապահ «Հանովերին»: Թոմաս Տուխելի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տոնեց. հանդիպման միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը բոլոր մրցաշարերում միասին խփել է 18 գոլ և կատարել է 17 գոլային փոխանցում: Մխիթարյանն այսօր «Բորուսսիայի» մեկնարկային կազմում էր, սակայն 75-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Էրիկ Դուրմին:

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 48 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» (20 խաղ) զիջելով 5 միավորով, իսկ «Հանովերը» մնաց 14 միավորով՝ վերջին տեղում:

Բունդեսլիգա, 21-րդ տուր

«Բորուսսիա Դորտմունդ» – «Հանովեր»՝ 1:0
Գոլը՝ Մխիթարյան 57′

Հետևեք մեզ նաև Telegram-ում