Համաշխարհային ֆուտբոլի թոփ-10 սրտակերները

Համաշխարհային ֆուտբոլի թոփ-10 սրտակերները

Ֆուտբոլային աշխարհում քիչ չեն այն խաղացողները, ովքեր հասցրել են դառնալ դեղին մամուլի հերոսներ, սիրային հարաբերություններ ունենալ տասնյակ կանանց հետ և սիրվել միլիոնավոր երկրպագուների կողմից: Ներկայացնում ենք թոփ-10 սրտակեր ֆուտբոլիստներին:

Ռայան Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանն իր ժամանակի լավագույն ֆուտբոլիստներից էր, իսկ ահա որպես ընտանիքի մարդ՝ իդեալական կերպար չէ: Ռայանը հայտնի կնամոլ էր: Նա հայտնի ֆոտոմոդել և գողեցկուհի Իմոջեն Թոմասի հետ բազմիցս դավաճանել է կնոջը, բայց ամեն ինչ միայն դրանով չի ավարտվել… Բանը նրան է հասել, որ նա երկարատև սիրավեպ է ունեցել եղբոր` Ռոդրիի կնոջ հետ:

Ջոն Թերրի

Անգլիայի Պրեմիեր լիգան լի է սկանդալներով, հատկապես թոփ-ֆուտբոլիստների շուրջ պտտվող պատմություններով: Ջոն Թերրին անգլիացի Կազանովան է, որ հայտնի է թիմակիցների կանանց հետ ունեցած ինտրիգներով: Այդպես, նա գաղտնի հանդիպել է թիմակցի ու ընկերոջ` Ուեյն Բրիջի կնոջ` մոդել Վանեսա Պերրոնսելի հետ:

Սթեն Կոլլիմոր

«Լիվերպուլի» նախկին հարձակվողը կարիերային վերջ դրեց անձնական կյանքում ունեցած խնդիրների պատճառով: 1995-ին, երբ «կարմիրները» Սթենի համար այդ ժամանակվա համար ռեկորդային` 8.5 մլն ֆունտ վճարեցին, նա սկսեց հիանալի համագործակցել Ռոբի Ֆաուլերի հետ: Սակայն Սթենը ավելի շատ հայտնի դարձավ ֆուտբոլի դաշտից դուրս կատարվածի շնորհիվ. հարձակվողն ընդգրկվեց «Լիվերպուլի» ֆուտբոլիստներից կազմված «Սփայս Բոյս» խմբում: 1990-ականներին խմբի անդամներն էին Պոլ Ինսը, Ռոբի Ֆաուլերը, Սթիվ Մակմանամանան, Սթեն Կոլլիմորը, Ջեյմի Ռեդնապը, Դևիդ Ջեյմսը և Ջեյսոն Մակեյտիրան: Նրանք այդ կեղծանունը ստացել են բազմաթիվ երեկույթներին մասնակցելու համար: Դրանով նրանք նմանվում էին «Spice Girls» խմբի աղջիկներին: Բացի այդ, Սթենը հասցրել է սիրավեպ ունենալ նաև ակումբի տնօրեն Ռոյ Էվանսի աղջկա հետ:

Գարրինչա

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Գարրինչան հիանալի խաղացող էր, սակայն դաշտից դուրս Գարրինչայի կյանքը դրամատիկ ստացվեց: 14 տարեկանից նա ալկոհոլի նկատմամբ հակում ձեռք բերեց, տարբեր կանանց հետ հանդիպեց, իսկ թե քանի սիրավեպ ունեցավ, հաշվել չի լինի: Բավական է հիշեցնել, որ Գարրինչան իր կյանքի ընթացքում 14 երեխայի հայր դարձավ, ընդ որում` տարբեր կանանցից:

Էշլի Քոուլ

Անվիճելի փաստ է, որ կանայք ավելի շատ «վատ» տղաներին են սիրում: «Արսենալի» և «Չելսիի» նախկին պաշտպանը հայտնի էր կանանց նկատմամբ ունեցած թուլությամբ: Էշլին հիմա էլ մինչև լուսաբաց ձգվող երեկույթների սիրահար է: Ֆուտբոլիստի կինը` Շերիլը հանդուրժեց ամուսնու նման կենսակերպը, քանի դեռ 2010 թվականին Քոուլի հերթական սիրուհին դեղին մամուլին չէր ներկայացրել իրենց հարաբերությունների մանրամասները: Դա Շերլիի համար վերջին կաթիլն էր, ու նա ապահարզան պահանջեց:

Ջորջ Բեսթ

Ջորջն իսկական հանճար էր ֆուտբոլի դաշտում, բացառիկ տաղանդ ուներ, սակայն նա ևս «վատ» տղա էր, ով կանացի ոչ մի շրջազգեստ բաց չէր թողնում: Բեսթը շատ էր հպարտանում իր մարզական ու անձնական հաջողություններով: Նա պաշտում էր ալկոհոլը, որն ի վերջո կործանեց ֆուտբոլիստին: Բեսթը միշտ սուր լեզու է ունեցել. «Եթե անճոռնի ծնվեի, դուք Պելեի մասին չէիք իմանա»,-ֆուտբոլի ամենահայտնի նախադասություններից է:

Ֆրանչեսկո Տոտտի

Աղջիկները բառացիորեն փաթաթվում էին «Ռոմայի» լեգենդի պարանոցին, Ֆրանչեսկոն էլ պատասխանում էր նրանց: 2005-ին կիսապաշտպանն ամուսնացավ մոդել և հեռուստահաղորդավարուհի Իլարի Բլազիի հետ: Զույգը 2 երեխա ունեցավ: Ամուսնական կյանքը ֆուտբոլիստին հետ չպահեց մոդելների, դերասանուհիների ու հեռուստահաղորդավարուհիների հետ սիրախաղերից, սակայն Ֆրանչեսկոն միշտ վերադառնում է Իլարիի մոտ:

Դուայթ Յորք

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը մի շարք սեքս-սկանդալների մասնակից է: Դուայթը սիրավեպ ուներ բրիտանացի մոդել Ալիսիա Դյուվալի հետ այն ժամանակ, երբ նշանադրված էր երգչուհի Կեթի Պրայսի հետ: Յորքը սիրախաղ է ունեցել նաև Նատաշա Գիգզի` Ռոդրի Գիգզի կնոջ հետ: Նա գաղտնի տեսաձայնագրել է իր և «Աստոն Վիլայի» խաղընկեր Մարկ Բոսնիչի 4 թեթևաբարո աղջիկների հետ հարբած սիրախաղը:

Անտոնիո Կասսանո

Կասսանոն 2000-ականների ամենահեռանկարային ֆուտբոլիստներից էր: Իտալացի հարձակվողը կարիերան վտանգեց սեքսի և ուտելիքի նկատմամբ սիրո, կրքոտ բնավորության պատճառով: Իր «Lo dico tutto» («Քեզ ամեն ինչ կպատմեմ») գրքում Անտոնիոն խոստովանել է, որ 600-700 կնոջ հետ է քնել՝ բացատրելով, որ խաղից առաջ ունեցած սեքսն օգնել է ավելի արդյունավետ հանդես գալ: Վերջերս Կասսանոն հանդարտվել է, 2010-ին ամուսնացել է Կարոլին Մարչալիսի հետ: Զույգը 2 երեխա ունի:

Կրիշտիանու Ռոնալդու

Բնականաբար, սրտակերների մասին խոսելիս չենք կարող անտեսել Կրիշտիանուին: Պե՞տք է ասել, որ միլիոնավոր կանայք են նրան սիրահարված: «Ռեալի» հարձակվողն ընկերուհիների մեծ բանակ է ունեցե: Նրանց թվում եղել են մոդելներ, հեռուստահաղորդավարներ և հանրային դեմքեր: Առանձնանում է տարիների պատմություն ունեցող սիրավեպը Իրինա Շեյկի հետ: Հարձակվողը որդի ունի` Կրիշտիանու Ռոնալդու կրտսերը, սակայն երեխայի մոր անունը գաղտնի է պահում:

Կարդացեք նաև՝

Հետևեք մեզ նաև Telegram-ում