«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

«Արսենալը» կամային հաղթանակ տոնեց «Լեսթերի» նկատմամբ (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Լեսթեր Սիթին» խաղաց չեմպիոնական տիտղոսի հավակնորդներից «Արսենալի» հետ:

«Էմիրեյթս» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում «աղվեսները» հիմնականում պաշտպանվում էին և արագ հակագրոհներ կազմակերպում: Խաղակեսի վերջնամասում Մոնրեալը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Ջեյմի Վարդիի նկատմամբ, և գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնն «Արսենալի» դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց հենց Վարդին:

Երկրորդ խաղակեսում մեկնարկում՝ 54-րդ րոպեին, «Լեսթերը» մնաց 10 հոգով. երկու դեղին քարտ ստանալով՝ խաղադաշտից հեռացվեց Դենի Սիմփսոնը:

Հանդիպման մնացած ժամանակահատվածում թվային առավելություն ունեցող «զիանգործներին» հաջողվեց երկու գոլ խփել և հաղթանակ տոնել: 70-րդ րոպեին Թեո Ուոլքոտը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին դաշտի տերերին հաղթանակ պարգևեց փոխարինման դուրս եկած Դենի Ուելբեքը:

Այսպիսով, «Լեսթերը» մնաց 53 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Արսենալը» երկրորդ տեղում է՝ ակտիվում ունենալով 51 միավոր:

Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր

«Արսենալ» – «Լեսթեր»՝ 2:1
Գոլերը՝ Ուոլքոտ 70′ , Ուելբեք 90+5′ – Վարդի 45’/11-մետրանոց
Հեռացում՝ Սիմփսոն 54′

Հետևեք մեզ նաև Telegram-ում