«Adidas»-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը

«Adidas»-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի գնդակը

Փետրվարի 16-ին մեկնարկում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլը: Այս առիթով «Adidas» ընկերությունը ներկայացրել է «Finale Milano»-ն՝ եզրափակիչ հանդիպման պաշտոնական գնդակը, որն օգտագործվելու է նաև մրցաշարի մնացած խաղերում:

Գնդակի դիզայնում փորձել են ներկայացրել Միլանի շունչը: Գնդակի վրա պատկերված են քաղաքի առավել հայտնի տեսարժան վայրերը՝ «Լա Սկալա» օպերայի թատրոնը, «Սան Սիրոն», որտեղ էլ մայիսի 28-ին կայանալու է եզրափակիչը: «Finale Milano»-ն առաջին անգամ օգտագործվելու է վաղը՝ «Պարի Սեն Ժերմեն»-«Չելսի» և «Բենֆիկա»-«Զենիթ» հանդիպումների ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում